Երբ որ հայերի քվեներն էր պետք, դուք բոլորդ Արարատի մասին կենացներ էիք ձոնում, բա հիմա, երբ դուք եք պետք Ղարաբաղի հայ ժողովրդին` կու՞յր և խու՞լ եք

Ռուսական «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման հերթական թողարկումը, որը հեռարձակվել է հոկտեմբերի 17-ին, նվիրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային, որի ժամանակ կարծիքներ են հայտնել ինչպես Վլադիմիր Սոլովյովն, այնպես էլ նրա հյուրերը:

Լրագրողը շեշտել է, որ Թուրքիան մտադրություն ունի թուրքական կայսրություն ստեղծելու՝ տարածքներ գրավելով, հայտարարելով «մեկ ազգ՝ երկու պետություն, մեկ ազգ՝ վեց պետություն», և այդ թիվն, ըստ հաղորդավարի, կարող է աճել:

«Ռուս ժողովուրդը պատմական առաքելություն ունի՝ առաջին քրիստոնեական ժողովրդի՝ հայերի փրկությունը: Հայերը վաղուց խնդրել են, և մենք խոստացել ենք և վերջ: Այնպես որ չենք կարող թույլ տալ Հայոց ցեղ ս պ նության կրկնությունը, լինի դա Ղարաբաղում, թե մեկ այլ վայրում»,- շեշտել է Սոլովյովը:

Մատնանշելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ջանքերը հակ մրտությունը դիվանագիտական լծակներով լուծելուն՝ լրագրողը կարծիք է հայտնել նաև տեղում խնդիրը կարգավորելու տարբերակի շուրջ. «ոչ թռիչքային գոտի, մեր խաղաղապահները, և ոչ մի հր թիռ այլևս չի լինի»:

«Մեր սահմանից 80 կմ հեռավորությամբ սիրիացի ահաբկ իչներ են գտնվում: Մենք նրանց Սիրիայում էինք փորձում վերացնել, այժմ նրանց այստեղ են բերել»,- հավելել է Սոլովյովը:

«Մի բան կա, որի մասին չէի ցանկանա խոսել, բայց պետք է հիմա ասեմ. Գիտե՞ք, թե որքան հասարակական և քաղաքական գործիչներ իրենց կարիերայի և առաջընթացի համար պարտական են հայերին. Եվ ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև մի շարք արտասահմանյան երկրներում։

Որտե՞ղ են այդ գործիչները։ Երբ որ հայերի քվեներն էր պետք, աջակցությունը և այլն` դուք բոլորդ Արարատի մասին կենացներ էիք ձոնում, բա հիմա, երբ դուք եք պետք Ղարաբաղի հայ ժողովրդին` կու՞յր և խու՞լ եք։ Ու՞ր է գլորվում աշխարհը».

error: Content is protected !!