Եղունգները կրծելու պատճառով նա հասավ մինչև մ հ վան դուռը․ սա կարդալուց հետո հաստատ կհրաժարվեք այդ բացասական սովորությունից

Եղունգները կրծելը շատ մարդկանց, հատկապես դեռահասների վատագույն սովորություններից է։ Այն իրականում շատ վատ է ազդում օրգանիզմի վրա։ Այդ ամենը կարող է հանգեցնել մի շարք վատ հիվանդությունների, բացի դա, այդ ամենից հետո ձեռքերը շատ վատ վիճակում են լինում։

Կան բազմաթիվ պատճառներ, որոնք ստիպում են մարդկանց եղունգները կրծել։ Իսկ առհասարակ ինչո՞ւ են մարդիկ կրծում իրենց եղունգները․ չէ՞ որ դա շատ տհաճ երևույթ է։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ այս վատ սովորությունն առաջանում է գերլարվածության, սթրեսի և դեպրեսիայի արդյունքում, մինչդեռ հետազոտողների մյուս խմբի կարծիքն ավելի պարզ է․ ըստ նրանց՝ եղունգներ կրծելն ընդամենը վատ սովորություն է՝ առանց որևէ լուրջ պատճառների։

Բացի նրանից, որ կրծելու ընթացքում օրգանիզմ են ներթափանցում բազմաթիվ բակտերիաներ, որոնք վնասակար են, պարզվում է՝ այս սովորությունը կարող է նաև շատ ավելի մեծ վնասներ էլ հասցնել։

Անգլիայում բնակվող 28-ամյա Լյուք Հենոմանի հրաշքով է փրկվել մահից։ Նա նույնպես եղունգները կրծելու սովորություն ուներ, ինչն էլ մեծ խնդիրների առաջ կանգնեցրեց նրան։ Օրերից մի օր նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, և նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Պարզվեց՝ պատճառը մեկ շաբաթ առաջ եղունգները կրծելիս եղունգի կողքի կաշին պոկելն էր։

«Նյարդայնությունից միշտ եղունգներս կրծում էի։ Մի օր հանկարծ պոկվեց եղունգիս կողքի կաշին։ Շատ ցավեց, բայց մտածեցի՝ կանցնի։ Օրեր անց մոտս գրիպի և հարբուխի ախտանշաններ կային, սակայն այս անգամ էլ չանհանգստացա՝ կարծելով, որ երևի մրսել եմ»,- պատմել է Լյուքը։

Բժիշկները Լյուքի մոտ սեպսիս հայտնաբերեցին՝ արյան վարակ, որն առաջանում է հիվանդի բոլոր հյուսվածքների և օրգանների մեջ թարախածին մանրէների տարածման հետևանքով։

Բարեբախտաբար, ճիշտ ժամանակին հիվանդանոց տեղափոխվելու շնորհիվ բժիշկներին հաջողվեց փրկել Լյուքի կյանքը։ Հիվանդանոցում երկար բուժումներ անցնելուց հետո այժմ 28-ամյա տղամարդը տանն է, ողջ և առողջ։ «Կյանքումս էլ երբեք չեմ համարձակվի կրծել եղունգներս։ Եթե ձեզ մոտ էլ կա այդ վատ սովորությունը, ապա անպայման դիմեք մասնագետների, որպեսզի րոպե առաջ ազատվեք դրանից»։

error: Content is protected !!