«Եթե կառավարությունում մի լավ բան են անում` նախկիններն են անում». Գևորգ Պետրոսյան

Նշենք, որ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․Նիկոլի ձիարշավի, ժողովրդի համատարած սովի, Ոստի կ նո ւթյան ամենաթողության և այլ հարցերի շուրջ՝ այսօր, Սաթիկ Սեյրանյանի հետ՝ ժամը 22:40-ին՝ Armnews-ի եթերում։

Մանրամասն տեսանյութը կարող եք դիտել ստորև․

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը 2009 թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2009-2010 թթ. և 2015-2016 թթ. — ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ։

2010 թ. դադարեցրեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։

2017 թ․ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով։ 2018 թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ ցուցակով:

Գևորգ Պետրոսյնաը ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ գրել էր․Հանե՜ք դիմակներդ, ժողովուրդ։ Սիրելի՜ ժողովուրդ, հանեք դիմակները, խնդրում եմ։ Ծաղրում են ձեզ։ Հասկանում ե՞ք, 6 ամսից ավել ձեզ զրկել են հացից ու հիմա անամոթաբար 100 հազարավոր դրամների տուգանքներ են կիրառելու: Ուրիշ էլ ի՞նչ է պետք այս իշխանությանը դռան կողմը ցույց տալու համար:

Էսօր Նիկոլ Փաշինյանը վախեցած ա, քանզի գիտակցում ա, որ 2000 մարդ չի կարող փողոց հանել: Ուրեմն էնքան նեղն ա ընկել, որ հրահանգել ա ամեն ինչի գնով ձերբակալել ընդդիմախոսներին: Դե պարզ ա, ես էլ եմ ցանկի մեջ: Նիկո՜լ, հասկացի՜ր, այլևս ոչ ոք քեզնից չի վախենում: Դու վախեցիր, որ մի օր հանկարծ կարող ա մի հրաշքով միասին հայտնվենք նույն պատժախցում։ Պատկերացնում ե՞ս քո վիճակը։ Էս ի՞նչ արեցիր էս ժողովրդի գլխին, ա՜յ անխիղճ։