Դիմավորեք, հայեր ջան։ Օրվա ամենալավ երկու թարմ նորությունը․ Մերոնք անում են անհնարինը

Միանգամից երկու լավ լուր։ ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կրցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հառակորդի մի քանի տասնյակ դ ի կ ներ գտնվում են հայկական կողմում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նշենք նաև ուրիշ լավ լուրի մասին։

Իսկ Արցախի նախագահն իր հերթին մեկ այլ լավ նորությամբ է կիսվել։ «Գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռզմագրծողություններ՝ պաշտպանական բնագծի տարբեր հատվածներում վերականգնելով կոցրած դիրքերը կամ ունեցել որոշակի առաջխաղացում։ Հպարտ և շնորհակալ եմ մեր զորքին, հրամանատարությանը՝ ցուցաբերվող մա տա կան բարձր ոգու և պատրաստականության համար։

Հպարտ և շնորհակալ եմ մեր ժողովրդին՝ այս ընթացքում ցուցաբերած ողջախոհության, ամեն ինչ հանուն Հայրենիքի ու ճակատի՝ նվիրվածության համար։ Հպարտ և շնորհակալ եմ ՀՀ մեր հայրենակիցներին ու իշխանություններին՝ ցուցաբերած անվերապահ սատարման համար։ Հպարտ և շնորհակալ եմ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներից աջակցող հազարավոր զանգերի ու խոսքերի համար։

Խոնարհումս ու ցավակցություններս եմ հայտնում այս ընթացքում հերոսի կյանքով ընկած մեր բոլոր տղաների հարազատներին: Հպարտ և շնորհակալ եմ։ Հարգելի՛ հայրենակիցներ։ Մեկ անգամ ևս դիմում եմ բոլորիդ՝ հաղթանակի անվերապահ հավատով ու զգացումով։ Անհնար է հաղթել մի ժողովրդի, որը ժամերի ընթացքում վերածվում է կուռ ու միասնական բանակի։ Հաղթանակը մերն է լինելու»։

error: Content is protected !!