Դե լավ Լուիզա, մեծ կին ես, ի՞նչ ես անում. Լուիզայի կոշտ պատասխանը լրագրողուհու այս հարցին

Դե լավ Լուիզա, մեծ կին ես, ի՞նչ ես անում. ի՞նչ արեց Լուիզան լրագրողուհու այս հարցից հետո։ Լուիզա Ներսիսյանը խոսել է իր «стерва» երևալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹԴերասանուհի Լուիզա Ներսիսյանը Հակազրույց հաղորդման հյուրն է։

Նա խոսել է Women’s club-ի հումորի որակի, իր տարիքում tik-tok անելու, վտանգավոր կանանց մասին և շատ այլ թեմաներով։Դերասանուհին նաև խոսել է իր չափազանց բաց հագուստի, կերպարային զգեստների մասին:

Լուիզա Ներսիսյանը ծնվել է 1977 թվականին Երևանում: Նախ սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում, 1994 թվականին ավարտել է Երևանի թիվ 149 ավագ դպրոց վարժարանի անգլերեն-պարսկերեն բաժինը: Միաժամանակ հաճախել է թիվ 172 դպրոցին կից Սաթենիկ Թոփուզյանի ղեկավարած մարիոնետների թատրոն, որտեղ խաղացել է «Անուշ» և «Կարմեն» ներկայացումներում 1995 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին: 1993 թվականին Կոստրոմա քաղաքում մասնակցել է «Սերեբրյաննայա Լադյա» փառատոնին և արժանացել 1-ին մրցանակին: Ուսանողական տարիներին, Արմեն Ջիգարխանյանի հրավերով, Մոսկվայի Մայակովսկու թատրոնում խաղացել է «Անտիգոն» ներկայացման մեջ:

1993-1999 թվականներին աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում: 1999 թվականից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում, 1999-2003 թվականներին եղել է Երևանի Կամերային թատրոնի պատկերասրահի տնօրենը: 2000-2004 թվականներին աշխատել է «Հ2» հեռուստաընկերության «Պահմտոցի +» ծրագրում: «Երկաթ TV» ստուդիայում նկարահանվել է «Շոու 1-02», «Սեր և ծիծաղ» ֆիլմաշարերում, «Հմուտ ձեռքեր» հաղորդման մեջ

Տեսանյութը դիտեք ստորև՝