Գերե վարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են. Արտակ Զեյնալյան

Քիչ առաջ գերե վարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոս պիտալում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյան

«Սիրելիներս, Քիչ առաջ գերե վարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։

Հիշեցնեմ, երեկ՝ 16.10, 2020թ Մսրդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։

Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։

Փաստաբան Սիրանուշ Սահակյան, իրավապաշտպան Արտակ Զեյնալյան»։

Ինչպես հաղորդում է TolishMedia -ն ադրբեջանցի մայրերը հայտարարություն են տարածել, որում ասվում է․«Ադրբեջանցի մայրեր․Մեր որդիներն այսօր զհ աբերում են իրենց կյանքը հանուն դիկտատուրայի և Ալիևի կոռուպցիոն կլանի պահպանման։ Այս օրերին մեր որդիները մ հվան աչքերի մեջ են նայում , պայքարում են ոչնչի համար, ոչ թե մեր հողերը վերադարձնելու, այլ Ալիևի իշխանությունը պահպանելու համար։

Այժմ մենք ոտքի ենք ելել և պահանջում ենք, որ նրանք պատասխան տան մեզ, թե հանուն ինչի են մեր որդիները ընկնում։ Առաջին հերթին մենք պետք է միավորվենք ընդդեմ մեզ ճնշող կոռումպացված բռ նպետական կլանի։

Որտե՞ղ են մեր նահատակների դ իերը, ինչի՞ է հասել մեր երկիրն այս օրերի ընթացքում, ի՞նչ է ձեռք բերել։ Այս հարցերին ոչ ոք չի պատասխանում։ Ամեն ինչ սուտ է։ Ինչ է ասում երկրի նախագահը։ Նա ասում է, որ մեր ընկածների թիվը պետական գաղտնիք է։ Նա թաքցնում է մեզանից, թե ում որդին է կենդանի, իսկ ով է ընկել։

Մեր հարցերը չպետք է անպատասխան մնան։ Ալիևը մտածում է միայն այն մասին, թե ինչպես մեր որդիների կյանքի գնով պահպանի իր իշխանությունը։ Մենք չպետք է թույլ տանք մեր որդիներին զհաբերել։ Մեր պարտքն է պահանջել Ալիևից, որ նա պատասխանի մեր հարցերին։

Լինենք միասնական։ Ոչինչ չպետք է մեզ խանգարի Ալիևների կլանը տապալելու համար։ Այն կլանը, որը խլում է մեր որդիների կյանքը և տանում է մեզ կործ անման» ,- ասված է ադրբեջանցի մայրերի հայտարարության մեջ։

error: Content is protected !!