Արցախում կյանքից հեռացել է լրագրող Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդը. մյուս որդին էլ կյանքից հեռացել էր Ապրիլյան պատերազմի ժամանակ

Արցախում զոհվել է Արցախի հանրային ռադիոյի քաղաքական վերլուծաբան, լրագրող Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդ Հաջյանը։ Այս մասին տեղեկացանք գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի ֆեյսբուքյան էջից։

«Քիչ առաջ սև լուր ստացա. Կյանքից հեռացել է Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդը. Ապրիլյան պատ երազմին էլ կյանքից հեռացել էր Երվանդի եղբայրը»,–գրել է Ղարաբաղցյանը։

Միքայել Հաջյանի մյուս որդին՝ Նորայր Հաջյանը կյանքից հեռացել է 2016թ. ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը Թալիշի ուղղությամբ ընթացող թեժ մրտերի ընթացքում։ Նորայր Հաջյանը մասնակցել է նաև Արցախյան ազատա մրտին։

Նա 1992թ. դեկտեմբերից մինչև 1995թ. օգոստոսի վերջերը տարբեր կամավորական ջոկատների կազմում («Արամո-114» ԵԿ գումարտակ, Կորյուն Ղումաշյանի ԵԿ գումարտակ, «Արծիվ-24» ԵԿ ջոկատ) մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը (Կոռնիձոր, Շուռնուխ) և Արցախի ինքնապաշտպանությանը (Լաչին, Քարվաճառ, Օմարի բարձունք, Կուբաթլու, Մարտակերտ)։

error: Content is protected !!