Արայիկ Հարությունյանը կարևոր գրառում է կատարել

Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր Հադրութում թշնամու դիվ երսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մար տական ոգին հզոր է: Նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում:

Ի դեպ, տեղում պատահաբար հանդիպեցի նաև արցախյան առաջին պատերազմի մեր լեգենդար հրամանատարներից Առուշան Բադասյանին, ով պատերազմի լուրն առնելուն պես Միացյալ նահանգներից շտապել է Արցախ: Մենք մեր հողի համար ենք կանգնում, իսկ այդ ընթացքն անկասելի է: Փա՛ռք հայ ժողովրդին, որ հավերժ պետք է ապրի ու արարի իր հայրենի հողում:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակ մրտության կողմերը դուրս են եկել քաղաքական կարգավորման փուլ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբե կչների անմիջական մասնակցությամբ հա րձակում է գործել Արցախի ուղղությամբ։

Այդ ընթացքում բազմիցս հրտ ակծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության
շրջանում կան բազմաթիվ զ հե ր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի
վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մա րտեր են մղում հակռ ակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կ րուստներ։ Երեկ Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությամբ՝ այսօր 12:00-ից կողմերը պետք է հայտարարեին հումանիտար հրադադար: Ադրբեջանը, սակայն, հավատարիմ չմնաց պայմանավորվածությանը:

Հակառակորդը խախտել է հրադադարը՝ 12:05-ին գրոհ ձեռնարկելով Կարախամբեյլիի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈւ-ն կր կի տակ է պահում Հադրութը՝ միաժամանակ կեղծ տեղեկություններ տարածելով հայկական ԶՈւ կողմից «Թարթառին և Աղդամին կր կելու» մասին: Այս լուրը ՀՀ ՊՆ-ն հերքել է:

error: Content is protected !!