Աստված երբեք չի ուշանում, ամեն ինչ լինում է այնպես, ինչպես պետք է լիներ

Բոլորն էլ զգացած կլինեն, որ հասուն, կայացած և կյանքում շատ բանի հասած մարդիկ երբեք չեն բարկանում։ Իրականում դա շատ ճիշտ է, քանի որ նրանք հստակ գիտեն, որ ամեն ինչ լինում է իր ժամանակին և ոչինչ հենց այնպես չի լինում։

Աստված հոգ է տանում, որպեսզի ձեր կյանքում տեղի ունենա այն, ինչին արժանի եք։ Այլ բան է, որ մենք դա չենք նկատում կամ չենք գիտակցում ինչպես հարկն է:

Մենք բոլորս նույնն ենք. երբ ծրագրերն ու նախագծերը փլուզվում են, մենք սկսում ենք կասկածել Աստծուն, որ նա լսում է մեզ: Բայց Աստված երբեք չի սխալվում: Նա պարզապես ճիշտ բաները ճիշտ ժամանակին է ուղարկում:

Անկախ նրանից, թե ինչպես ենք մենք փորձում «տեղավորել» ցանկալի իրադարձությունները, ամեն ինչ ունի իր ժամանակը: Ընդունեք այս ճշմարտությունը ձեր ամբողջ հոգով, ձեր ամբողջ սրտով: Ամեն ինչ լավ կլինի, և ամեն ինչ կիրականանա:

Պարզապես ոչ այն դեպքում և ոչ այնպես, ինչպես դուք պլանավորել էիք: Ընդունեք այն փաստը, որ այլևս ոչինչ չի պատահի 100% ճշգրտությամբ, ինչպես դուք էիք ծրագրել: Վստահեք Աստծուն՝ իրական երջանկություն և ներդաշնակություն գտնելու համար:Բնականաբար, մենք պետք է պայքարենք և համառենք մեր նպատակին հասնելու համար: Հիշեք, որ դուք ի վերջո կստանաք ամեն ինչ:

Եվ դա կլինի լավագույնը, որը անհրաժեշտ է ձեզ: Բայց դա տեղի կունենա ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: Երբ և որտեղ — մեզ տրված չէ կանխատեսել:

Հավատացեք Աստծուն և Նա ձեզ կտանի այնտեղ, որտեղ դուք արժանի եք լինել: Ու դա կլինի ինչ-որ մի սովորական օր, երբ հնարավոր է, դուք մոռացել էիք ձեզ նվիրական երազանքի մասին։ Պարզապես հավատացեք Աստծուն:

error: Content is protected !!