Աջիկայի այս անմահական բաղադրատոմսը շատերն են փնտրում․ կիսվում եմ ձեզ հետ, արագ գրանցեք

Սա իմ փորձած աջիկայի լավագույն բաղադրատոմսն է, ուստի ձեզ էլ եմ այն խորհուրդ տալիս փորձել։ Նշեմ, որ աջիկայի այս բաղադրատոմսը բոլորն են փնտրում, ու ես այն հազիվ եմ գտել. այնպես որ արագ գրանցեք, որ չկորցնեք: Բաղադրիչները՝ 5 կգ լոլիկ, 1 քաղցր պղպեղ , 1 կգ խնձոր, 1 կգ գազար , 100 գ. կարմիր կծու պղպեղ , 1 բաժակ ձեթ, 200 գ. սխտոր , 1 բաժակ 9%-անոց քացախ , 1,5 ճ. գ. աղ, 1/2 ճ. գ. շաքարավազ : Պատրաստումը՝ քաղցր պղպեղը մաքրիր սերմերից:

Գազարը և խնձորը կեղևից մաքրիր: Սխտորը մարքիր, կտրտիր: Կարմիր կծու պղպեղը մաքրիր:

Մսաղացոփվ մանրացրու լոլիկները, քաղցր և կծու պղպեղները, խնձորը, գազարը: Խառնուրդին անպայման ձեթ ավելացրու: Ստացված զանգվածը դիր մարմանդ կրակի վրա և եփիր մոտ 2-2,5 ժամ:

Ավելացրու մանրացված սխտորը, շաքարավզը, քացախը և աղը: Աջիկան ևս 30 րոպե եփիր: Մինչ խառնուրդը եփվում է, պատրաստիր տարաները՝ լավ լվա և ախտահանիր: Դեռ տաք աջիկան լցրու տարաների մեջ և փակիր կափարիչով: Տարաները շրջիր և թող սառեն, փաթաթել պետք չէ։