Անմահական համեղ դեղին ծիծակ ահա, թե ինչպես կարող եք արագ պատրաստել շատ համեղ թթու ծիծակ և զարմացնել բոլորին։

Անմահական համեղ դեղին ծիծակ։ Ահա կարդացեք, թե ինչպես կարող եք արագ պատրաստել շատ համեղ թթու ծիծակ և զարմացնել բոլորին։ Անհրաժեշտ բաղադրիչներն են.՝ ծիծակ կամ քաղցր պղպեղ ․ հատիկ պղպեղ, բուրավետ հատիկ պղպեղ․ սխտոր․ սամիթ (չոր ծաղկաբույլով, թթվի համար)․դափնու տերև,աղ, կիտրոնի աղ

Պատրաստման եղանակը. Սկզբում ծիծակները լավ լվանալ, ծակծկել կամ դանակի օգնությամբ կտրել մինչև կեսը: Այս ամենը անելուց հետո, մեկլիտրանոց ստերիլացված տարաների մեջ լցնել մի քանի ատամիկ սխտոր, 2-3 դափնու տերև, մի ճյուղ սամիթ, հատիկ պղպեղ:

Ծիծակները դասավորել՝ լավ սեղմելով, քանի որ աղաջուրը լցնելուց հետո նրանք փափկում են, և բավական տեղ է ազատվում: Աղաջուրը պետք է պատրաստել հետևյալ ձևով՝ յուրաքանչյուր 1 լիտր եռացող ջրին ավելացնել 1 ճաշի գդալ աղ: Եթե փրփուր առաջանա, գդալով վերցնել:

Աղաջուրը լցնել բանկաների մեջ, ամեն մեկլիտրանոց բանկայի մեջ ավելացնել 1 ոչ լիքը թեյի գդալ կիտրոնի աղ (կիտրոնաթթու): Ապա անմիջապես փակել, մի քիչ շուռումուռ տալ, որպեսզի կիտրոնի աղը լուծվի, ապա շարել սեղանին ՝ կափարիչը ներքև: Ծածկել, հաստ կտորով, թողնել մինչև հաջորդ օրը: