«Անձամբ ես վաղուց եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը». Ալեքսանդր Զատուլին

«Անձամբ ես վաղուց եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, և սա է պատճառներից մեկը, որ ինձ արգելում են մուտք գործել Ադրբեջան: Եվ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պետական մակարդակով ճանաչելու հարցը, ըստ իս, դժվար թե լուծվի ռազ մական գործողությունների ընթացքում»,-ասել է ռուս քաղաքական գործիչ, պատգամավոր Ալեքսանդր Զատուլինը:

«Ժամանակին Հայաստանի իշխանությունները խոստանում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եթե Ադրբեջանը հար ձակվի նրա վրա: ԼՂՀ-ի ճանաչումը Հայաստանի ներքին գործն է: Բայց ես խորհուրդ չէի տա այս քայլին գնալ ներկայումս, քանի որ դա միայն կխթանի լարվածությունը և լրացուցիչ պատճառներ կստեղծի Ադրբեջանի և Թուրքիայի համար, ինչը, անշուշտ, արդարացում կդառնա նրանց նոր դիվանագիտական և ոչ միայն դիվանագիտական գործողությունների համար:

Ինչ վերաբերում է այլ երկրների կողմից ԼՂՀ-ի ճանաչմանը՝ այստեղ շատ բան կախված է այս պետությունների հետ Հայաստանի հարաբերություններից: Պատրա՞ստ են առանց Հայաստանի կողմից ճանաչման ճանաչելու Արցախը, թե՞ ոչ:

Ի՞նչ կտա այդ ճանաչումը ռազ մական գործողությունների ներկայիս իրավիճակում, եթե այն ճանաչող երկիրը հեռու է տարածաշրջանից և հնարավորություն չունի իսկապես օգնելու հայկական կողմին»,-հավելել է Զատուլինը

error: Content is protected !!