Անի Քրիստին նորից ամուսնանում է

Հիշեցնենք, որ Անի Քրիստին ամուսնացել ու ԱՄՆ էր տեղափոխվել 8 տարի առաջ, սակայն դրանից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ նրա ամուսնալուծության մասին լուրը: Նոր մանրամասները՝ տեսանյութում

«Այն երջանիկ երգչուհիներից եմ, ում հանդիսատեսը շատ ջերմ է ընդունում ու դրական էներգիա փոխանցում: 8 տարվա դադարից հետո կրկին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացա իմ հանդիսատեսին, ինչի համար շատ ուրախ եմ: Հուսով եմ` որքան ես իրենց, նույնքան էլ իրենք էին ինձ կարոտել»,- նշել է Անին, ով հին ու սիրված երգերից բացի, պրեմիերայով է ներկայացել:

Առաջիկայում երգչուհին մի շարք նորություններ է խոստանում իր երկրպագուներին. «Աշխատանքային առումով այցս գերծանրաբեռնված է: Տեղի մի շարք հեղինակների հետ նոր համագործակցություններ են սպասվում: Նոր երգերի գաղափարներ կան, որոնք պետք է կյանքի կոչվեն: Եթե ամեն բան հարթ ընթանա, նոր տեսահոլովակ նկարահանելու ցանկություն էլ ունեմ:

Ինչպես նաեւ ակումբային մենահամերգով պետք է հանդես գամ: Օրն առաջիկա օրերին պարզ կլինի: Շատ եմ կարոտել իմ հայաստանյան հանդիսատեսին, ուզում եմ ամեն կերպ կարոտս առնել, բացի դա, մի շարք նոր երգեր ունեմ, որոնք կուզեմ նրանց ներկայացնել»:

Խոսելով ստեղծագործական կյանքի մասին՝ Անին ասել է.«Ես տեսակով այնպիսին եմ, որ իմ գործունեության հենց սկզբից էլ դադարներ շատ եմ ունեցել: Առաջիկա ամիսներն աշխատելու ու նորություններով ներկայանալու ամիսներ են: Դադարներն օգնում են նոր ստեղծագործությունների ծնվելուն: Ես չեմ կարող անընդհատ ու անորակ գործեր ներկայացնել»:


Նրա վստահեցմամբ` հետագայում էլ անդավաճան է մնալու իր ոճին.«Ես չեմ վախենում երկրպագուներ կորցնելուց: Երբ երգդ ու կատարումդ լավն են, նրանց թիվը հակառակը՝ աճում է»:

error: Content is protected !!