Այս գիշեր առաջին անգամ առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել. Վահրամ Պողոսյան

Սեպտեմբերի 27-ից ի վեր առաջին անգամ այս գիշեր առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել, բացառությամբ մի քանի փոխհրաձգությունների: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Իրավիճակը կարող ենք  գնահատել հարաբերական հանգիստ: Պտերազմը շարունակվում է, այնպես չէ, որ պտ երազմն ավարտվել է:

ՊԲ-ն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը: Հակ առ կորդի բոլոր սադրիչ գործողությունները ստանալու են արժանի ու համարժեք պատասխան»,-ասաց նա:

Վահրամ Պողոսյանը հավելեց, որ Արցախում ներքաղաքական իրավիճակը, տնտեսական իրավիճակը կայուն է, ենթակառուցվածքները շարունակում են աշխատել, որեւէ խնդիր այս առումով չկա. «Ժողովուրդը շարունակում է ապրել իր բնականոն կյանքով: Որեւէ խուճապ, որեւէ արտառոց խնդիրներ չունենք»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր մամուլի ասում ասաց՝Ունենք հայրենակից, ով նռնակներով թափանցել է հակ ռակորդի խրամատը, հասցրել է մեծ վնաս՝ պայթեցնելով իրեն հ կա ռկորդի հետ միասին։

Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնում է ևս 23 կյանքից հեռացած զինծառայողի մասին, հայտնի են նրանց անունները․ Դանելին Վալերի Միշայի, ծնվ. 1987թ., Չիթչյան Հայկ Արթուրի, ծնվ. 1995թ., Զուրաբյան Սևակ Վովայի, ծնվ. 1998թ., Բաբայան Արտակ Կամոյի, ծնվ. 2001թ., Հովսեփյան Գեորգի Վաչագանի, ծնվ. 1995թ.։

Խուջոյան Արշալույս Սարգսի, ծնվ. 2001թ., Բենյամինյան Սերգեյ Արսենի, ծնվ. 1997թ., Սողոմոնյան Սիփան Արմանի, ծնվ. 2001թ., Ղուկասյան Գևորգ Կորյունի, ծնվ. 2001թ., Գալստյան Իշխան Ռուստամի, ծնվ. 2002թ., Ջիլավյան Էրիկ Ֆուրմանի, ծնվ. 2001թ., Ասլիյան Դավիթ Տիգրանի, ծնվ. 2001թ., Մկրտչյան Հովհաննես Մասիսի, ծնվ. 2001թ.։

Սահակյան Էրիկ Վարդանի, ծնվ. 1998թ., Փանոսյան Սերյոժա Հայրապետի, ծնվ. 2002թ., Թորոսյան Մանուկ Սոսի, ծնվ. 2002թ., Մադոյան Արսեն Վարուժանի, ծնվ. 1986թ., Գալստյան Էդգար Արթուրի, ծնվ. 2000թ., Սիմոնյան Տիգրան Աշոտի, ծնվ. 2000թ., Ղազարյան Գրիգոր Լևոնի, ծնվ. 2001թ., Գրիգորյան Հրանտ Մյասնիկի, ծնվ. 1989թ.։

Պահեստազորային Մկրտչյան Հենրիկ Սոսի, ծնվ. 1985թ., Կամավորական Մուրադյան Շավարշ Մարտունի, ծնվ. 1996թ Մինչեւ այժմ ռազմական գործողությունների հետեւանքով կյանքից հեռացել է հայկական զինված ուժերի 105 զինծառայող:

error: Content is protected !!