Այս գաթան տատիկիս բաղադրատոմսով եմ պատրատում, ինքներդ էլ պատրաստեք, հաստատ համից չեք կշտանա

Բոլոր հայ ընտանիքներում էլ գաթան սիրելի թխվածքների ցանկում է և շատերն են պատրաստում այն։ Իհարկե, գաթա պատրաստելու տարատեսակ և բազմազան բաղադրատոմսեր կան, որոնք բոլորն էլ համեղ են․ սակայն այս մեկի համը տարբերվում է, այն անմահական համ ունի։ Ներկայացնում ենք շերտավոր խմորից գաթա պատրատելու մի տարբերակ, որը շատ լավ բացվում է և համեղ է ստացվում։

Պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • 4 հատ ձու, 400 գ կարագ, 1,5 բաժակ տաք ջուր
  • 4 ճաշի գդալ քացախ
  • մի պտղունց աղ, 6 բաժակ ալյուր
  • 400 գ փափուկ մարգարին
  • ձու վրան քսելու համար

Խորիզի համար՝

  • 200 գ փափուկ կարագ, 2 բաժակ շաքարավազ
  • վանիլային շաքար կամ վանիլին, 2 բաժակ ալյուր
  • ընկույզ — ըստ ցանկության

Պատրաստման եղանակը. Խառնում ենք կարագը, ձվերը, քացախը, աղը, տաք ջուրն ու ալյուրն իրար։ Տաք ջրի մեջ ամենը հալվում են և դարձնում խմորն ավելի յուղալի և էլաստիկ։ Ստացված խմորը բաժանում ենք 4 մասի և դնում սառնարանում 1 ժամ: Վրան քսելու մարգարինը բաժանում ենք 12 մասի։

Այնուհետև խմորի յուրաքանչյուր մաս ուղղանկյան տեսքով գրտնակում ենք ալյուր ցանած սեղանի վրա և բարակ շերտով քսում ենք մարգարինը։ Հետո փաթաթում ենք ծրարաձև կամ ռուլետաձև։ Այս ամենից հետո դանք դնում ենք սառնարանում 3-4 ժամ: Եթե ցանկանում եք արագացնել գործընթացը, կարող եք այն 30 րոպե դնել սառնարանում: Խորիզի համար կարագը խառնում ենք շաքարավազի և վանիլային շաքարի կամ վանիլի հետ, ավելացնում ենք ալյուրը և տրորում ենք ձեռքերով այնքան ժամանակ, մինչև դառնա փխրուն զանգված : Կարող եք ավելացնել նաև աղացած ընկույզ:

Գունդը բացում ենք վրան դնում խորիզը փաթաթում ռուլետի նման, կտրում ոչ մեծ կտորներով վրան քսում հարած ձու և թխում վառարանում 230-240 ջերմաստիճանում մինչև ոսկե դարչնագույնը (մոտ 15֊20 րոպե)։

error: Content is protected !!