Այսօր վախի մթնոլորտ սարքելով, ճանապարհները փակելով, լավ, թող մի քիչ էլ ձգվի, հետո ի՞նչ է լինելու. Ծառուկյան

Ամենակարևորը, որ պետությունը սկսվում է սահմանից. Կրակի տակ ապրող մարդիկ պետք է տարբերվեն կենտրոնում ապրողներից եւ արժանանանառանձնահատուկ ուշադրության: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում իր կուսակիցների ու համակիրների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ի սրտե ուզում եմ ողջունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատասխանատուներին, համակիրներին, դուք գիտեք, որ ասել էի, որ անպայման տարածաշրջանում շրջելու եմ, պատասխանատուների հետ զրուցեմ: Սահմանին պետք է մեծ ուշադրություն դարձնել, եթե մարդը կրակի տակ գիշեր-ցերեկ իր ընտանիքով ապրում է, այդ տարբերությունը պետք է զգա: Այստեղի բնակիչը նաեւ զինվոր է ու սահման պահող է, և տարբերությունը շատ մեծ պետք է լինի երկրի կենտրոնի հետ համեմատած»,-ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ միշտ էլ իր հարգանքը, ուշադրությունը ցուցաբերել է սահմանամերձ համայնքների նկատմամբ և այդպես էլ շարունակելու է: «Այսօր վախի մթնոլորտ սարքելով, ամբողջ ճանապարհները փակ, մարդկանց անձնագիր ստուգելով, վախեցնելով… ես եկել եմ ժողովրդի, իմ կուսակցականների հետ հանդիպեմ, ասեմ՝ ինչով կարող եմ օգտակար լինելմ ձեր ցավը տանեմ»,-ասաց նա:

Դիմելով իշխանություններին՝ ԲՀԿ առաջնորդը հարց բարձրացրեց. «Այսօր բացի ժողովրդին տուգանելուց, հարկերն ավելացնելուց՝ ի՞նչ եք արել, կարող եմ իմանալ, ես ձեր տեղն ուղղակի ամաչում եմ, պլան է դրած՝ օրը 300 հատ պետք է տուգանք գրեք, խեղճ ժողովուրդն էսօր 30 հազար դրամ թոշակ է ստանում: Ուսման վարձն եք ավելացնում, հարկերը, գույքահարկը»:

«Սահմանամերձ գոտի է, ծանր վիճակ է, մարդիկ տոկոսի տակ են, պարտքի տակ են, եկել եմ ասեմ՝ ժողովուրդ ջան, ինչի՞ կարիք կա այսօր ձեր համայնքում: Ասեք, օրինակ ծառայեմ, խոսքս գործ դարձնեմ, իրականություն դարձնեմ, սա է գործը, ոչ թե գաք մարդկանց վախեցնեք, տոկոսների տակ դնեք: Այսօր վախացնելով, բանով… լավ, թող մի քիչ էլ ձգվի, հետո ի՞նչ է լինելու»,-ասաց նա և նկատեց, որ այսօր բոլորը վարկի տակ են: