Ամուսնալուծությունից հետո առաջ անգամ Մայա Պողոսյանը ամուսնու հետ լուսանկար է հրապարակել

Ավետիս Խախամյանը եւ Մայա Պողոսյանն ամիսներ առաջ սոցիալական ցանցի իրենց էջերում փոխեցին ընտանեկան կարգավիճակը՝ այդ կերպ հայտնելով, որ բ ժա նվել են, հետեւորդների արձագանքն էլ չուշացավ. խորհուրդ էին տալիս պահպանել գեղեցիկ ընտանիքը:

Այդ ժամանակ Մայան նախընտրեց չմեկնաբանել լուրը, Ավետիսը, սակայն, հաստատեց այն՝ նշելով, որ կատակ չեն արել: Այսօր ուրախ ենք տեղեկացնել, որ զույգը կրկին միասին է եւ վայելում է ընտանեկան ներդաշնակ կյանքը:

Այդ մասին են վկայում համատեղ ռոմանտիկ նոր տեսանյութերն ու լուսանկարները, որոնք Մայան հրապարակում է ֆեյսբուքյան իր էջի «Սթորի» բաժնում: Նա իր ազգանվան կողքին նաեւ ավելացրել է ամուսնու ազգանունը, Ավետիսն էլ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկությունը վերախմբագրել է՝ նշելով, որ ամուսնացած է:

Մայան հաճախ է իր հետևորդներին ցույց տալիս իր նախանձելի հանգիստը։ Գեղեցկուհին այս անգամ ցույց է տվել ամառային թեթև զգեստով իր գեղեցիկ Look-y:Մայան նախկինում նշել էր․«Մեր ընտանեկան հանգիստը միշտ շատ լավ է անցնում: Անցած տարի Ամանորը դիմավորել ենք հենց անապատի ճանապարհին. բոլորովին կապ չունի վայրը, եթե միասին ենք, ուրեմն ամեն ինչ հրաշալի է:

Բալի, Իսպանիա, Թաիլանդ եւ այսպես շարունակ: Յուրաքանչյուրն իր հետաքրքրությունն ունի: Տպավորությունները տարբեր են: Թանկ են ապրումները, որոնք հագեցնում են քո կյանքը: Հետո արդեն մեծ տարիքում հենց այդ օրերն ենք հիշելու»։ Նա նաև հավելել է, որ փոքրիկ Ալեքսանդրի հետ ճամփորդելիս նախապես ընտրում են վայրն ու պայմանները: Այն պետք համապատասխանի նաեւ որդու նախասիրություններին: