«Ամուսինս ասաց՝ քեզ հավաքիր». Սիլվա Հակոբյանը անկեղծանում է

Tert.am Life-ը գրում է․ Երգչուհի Սիլվա Հակոբյանը թեև միշտ հանրության աչքի առաջ է և առաջին հայացքից բաց է անձնականի մասին խոսելիս, ընտանեկան խնդիրների, կյանքի դժվար էտապների մասին չի խոսում:

«Ինտերվյու» նախագծի շրջանակում Tert.am Life-ն այս անգամ անկեղծ զրույց է ունեցել Սիլվայի հետ և բացահայտել նրա կյանքի բարդ փուլը: Թեև Սիլվան երազում էր երեխա ունենալու մասին, առաջնեկի՝ Միլայի ծննդից հետո անհանգստության չի շրջանցել երգչուհուն, ինչպես շատ կանանց պարագայում Սիլվայի դեպքում նույնպես, այդ էտապում նրան շատ է օգնել ամուսնու՝ Նորայրի աջակցությունը, թեև հարաբերություններն անցել են բարդ փուլով:

Սիլվան խոսել է նաև գործունեության, շոու բիզնեսում կոփվելու, գործընկերների հետ դիստանցիայով շփվելու մասին: Քչերը գիտեն, որ ժամանակին երգչուհին տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն անգամ չուներ, նա իր առաջին քայլերն արել է Արմենչիկի հովանավորչությամբ:

Մանրամասները՝ Tert.am Life-ի տեսանյութում

«Երբ ծնողներիս հայտնեցի լուրը, ճանապարհին էինք, հայրիկիս տարեդարձի գիշերն էի, կանգ էինք առել գազալցակայանում: Իրեն տուփ հանձնեցի, որի մեջ խորհրդանշական նվեր էի դրել: Երբ հասկացավ, որ կրկին պապիկ է դառնալու, բոլորս սկսեցինք ուրախությունից լացել: Այդպես շատ ուրախ տրամադրությամբ ժամանեցինք Հայաստան:

Նորոն ու մեր հարազատները եկել էին մեզ դիմավորելու: Ես որոշել էի տանը գեղեցիկ անակնկալ պատրաստել և այդպես նրան հայտնել լուրը, սակայն ամեն բան հանկարծակի ստացվեց: Անկախ ինձնից ճանապարհին հայտնեցի, որ մենք բալիկ ենք լինելու: Այնպես ոգևորվեց, հուզվեց, քիչ էր մնում վթարի ենթարկվեինք»,- նախկինում պատմել է երգչուհին: