ԱՄՆ-ի այս նահանգները ճանաչել են Արցախի անկախությունը

Արցախի դեմ ադրբեջանա–թուրքական ագր եսիան չեզոքացնելուն զուգահեռ Հայաստանն ու սփյուռքը  կենտրոնացրել են ջանքերը՝ Արցախի միջազգային ճանաչման նպատակով։ Այս ուղղությամբ որոշակի տեղաշարժ է գրանցվել վերջին տասնամյակի ընթացքում՝  ամերիկյան և ավստրալական նահանգների, քաղաքների, Բասկերի Երկրի խորհրդարանի մակարդակով։

Դիվանագիտական աշխատանքի, ինչպես նաև ԱՄՆ–ում հայկական լոբբիստական կառույցների՝ մասնավորապես Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ջանքերով մինչ օրս Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչել է ԱՄՆ 9 նահանգ, որոնք ընդունել են համապատասխան բանաձևեր՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի։ Այսպես.

Ռոդ-Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև–2012 թ. մայիսի 17–

Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև–2012 թ. օգոստոսի 6

Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև–2013 թ. ապրիլի10

Լուիզիանա նահանգի Սենատի բանաձև– 2013 թ մայիսի 30

Կալիֆորնիա նահանգի Ասամբլեայի և Սենատի համատեղ բանաձև– 2014 թ. մայիսի 8 և օգոստոսի 27

Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև– 2016 թ. մարտի3

Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև– 2016 թ. մարտի 29

Միչիգան նահանգի Սենատի բանաձև– 2017 թ. սեպտեմբերի 28

Կոլորադո նահանգի Սենատի բանաձև–2019թ. ապրիլի 24

error: Content is protected !!