Ամենահյութեղ ու կատարյալ տոլմայի բաղադրատոմսը. փոքրիկ նրբություն, որ ձեր տոլման կդարձնի այնքան հյութալի, որ համից չեք հագենա

Տոլման հայկական, ավանդական կերակրատեսակներից մեկն է, որը կարող է զարդարել յուրաքանչյուր սեղան: Իսկ դուք երբևէ փորձել եք խաղողի թփով տոլման այսպես պատրաստել,  եթե ուշադիր կարդաք բաղադրատոմսը կնկատեք այն փոքրիկ նր բությունը, որի շնորհիվ  այս ուտեստը այնքան հյութալի է ստացվում, որ համից հնարավոր չի լինում հագենալ:

Բաղադրիչներ. 40-50 հատ խաղողի տերևներ, 500 մլ  տավարի մսի արգանակ: Խճողակի համար. 500-600 գ միս (գառի կամ  գառի և խոզի միս), 4-6 ճաշի գդալ բրինձ, 4-5 գլուխ սոխ, 50-70 գ կարագ, 50-70 մլ բուսայուղ, ¼ թեյի գալ քրքում, ½ թեյի գդալ աղացած սև պղպեղ, անանուխ և համեմ ըստ ճաշակի, աղ ըստ ճաշակի: Սոուսի համար. 1 բաժակ մածուն, 4-6 պճեղ սխտոր, համեմ, սամիթ կամ մաղադանոս, աղ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը. Միսն անցկացնել մսաղացով, ի դեպ, այս ուտեստի համար պետք է վերցնել յուղալի միս: Սոխը մանր կտրատել: Բրինձը  կիսաեփ անել: Խաղողի տերևները պետք է լինեն նուրբ, բարակ: Եթե տերևները թարմ են, ապա կարելի է վրա եռացրած ջուր չլցնել, ինչպես անում են շատերը, այլ   լվանալ ջրով: Եթե օգտագործվում է պահածոյացված տերև, ապա  պետք է լավ լվանալ սառը ջրով, որպեսզի աղն ամբողջությամբ  լվացվի:

Թավայի մեջ տաքացնել բուսայուղն ու կարագը, տապակել սոխը մարմանդ կրակի վրա, մինչև ոսկեգունի: Ավելացնել քրքումը, աղը, պղպեղը և մանր կտրատված կանաչին: Լավ խառնել, որպեսզի կանաչին վերցնի յուղը:  Այնուհետև ավելացնել  աղացած միսը: Հարկ չկա շատ տապակել միսը, այն պետք է թեթևակի սպիտակի: Ավելացնել կիսաեփ բրինձը: Խաղողի տերևը դնել սեղանին հարթ երեսով դեպի ներքև: Յուրաքանչյուր տերևի կենտրոնում լցնել մի փոքր խճողակ և փաթաթել:

Կաթսայի հատակին մի քանի տերև փռել: Շարքերով կիպ շարել գլանակները՝ կարը դեպի ներքև: Ծածկել ափսեով և լցնել արգանակը այնքան, որ ամբողջությամբ ծածկի ափսեն, սակայն, ոչ մինչև կաթսայի եզրերը, այլապես հյութը եփվելիս կսկսվի թափվել: Դնել կրակին, հասցնել եռման և եփել 1-1,5 ժամ մարմանդ կրակի վրա:

Կրակից վերցնել, ափսեն հեռացնել, թողնել 10 րոպե, որպեսզի արգանակը լցվի տոլմաների մեջ և այն կդառնա հյութալի, համեղ: Սուոսի պատրաստման համար մածունի մեջ սխտոր ճզմել, ավելացնել մանր կտրատված կանաչին և լավ խառնել: Բարի ախորժակ:

 

error: Content is protected !!