Ահա թե որոնք են այն «թաքնված» սարքերը, որոնց պատճառով այդքան էլեկտրականության գումար ենք մուծում. անհապաղ անջատեք սրանք

Անպայման կարդացեք սա և խուսափեք ավելորդ գումարների վատնումից։ Տեխնիկայի տարբեր սարքերի մեջ կան փոքր սարքավորումներ, որոնք պետք է անջատել, որպեսզի գումար չվատնեք և էլեկտրաէներգիայի օգտագործումն ավելի քիչ լինի։

Ի՞նչ սարքեր եք ձեր տանն ամենից շատ օգտագործում, որոնք կապ ունեն էլեկտրաէներգիայի հետ։ Սառնարա՞ն, ամանները լվանալու համար նախատեսված սա՞րք, թե՞ հեռուստացույց։ Իրականում գլխավոր սարքերը, որոնք անմեղ են թվում, սակայն ամենաշատն են էներգիա խլում, թվային տեսամոնիտորներն են (DVR) և մալուխային կամ արբանյակային հեռուստատեսության համար
նախատեսված տյուներները (Set Top Box)։

Այս անմեղ թվացող արկղներն ավելի շատ էներգիա են խլում, քան սառնարանները։ ԱՄՆ-ում հաշվարկել են, որ 160 մլն թվային վիդոռեգիստրատորները, որոնք ունեն նրանք այժմ, տարեկան
օգտագործում են ավելի քան 3 միլիարդ դոլարի էլեկտրաէներգիա, որը հավասարազոր է 9 հատ 500
Մվտ էլեկտրակայանի էներգիային։

Դա ավելի շատ էներգիա է, քան օգտագործում է Մերիլենդ նահանգը 12 ամսվա ընթացքում։ Ամենավատն այն է, որ այդ էներգիայի 2/3-ն օգտագործվում է, երբ սարքերն անջատված են։

Իրականում այդ սարքերը երբեք ամբողջովին չեն անջատվում, այսինքն՝ սարքը «OFF» ռեժիմում չի
լինում։ Այս ամենից հետևություն է արվում, որ HD DVR-ները, որպես կանոն, ավելի շատ էներգիա են խլում, քան հեռուստացույցը, որին այն միացված է։

error: Content is protected !!