«Ալեն Սիմոնյանը հղի է». Գևորգ Պետրոսյանի ոչ ադեկվատ գրառումը

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես մինչ օրս գիտեի, թե հղիությունը բացառապես մի տեսակ ունի.. Բայց արի ու տես, որ Ալեն Սիմոնյանը հակառակն է ապացուցում..Փաստորեն, կա նաև հոգեկան հղիություն, ինչով ծանրաբեռնված է Ալեն Սիմոնյանը:

Նա, չկարողանալով մասնագիտորեն հակադարձել իմ գնահատականներին, մտել է ստորության դաշտ ու անխնա արածում է: Էնքան նեղն ա ընկել, որ Ծառուկյանի՝ լրիվ ուրիշ մարդու մասին արված գրառումը բերում-կպցնում ա ինձ:

Բարոյականության (հատկապես՝ տղամարդկային) հետ դեռ պատանեկության տարիներից լրիվ վերջնահաշվարկ կատարած այս երկոտանին շփոթվել ա իր կարգավիճակից ու ընկել ա ցայտնոտի մեջ:

Ա՜յ տղա, օրինագիծ գրի, խելոք մնա քո տեղում, քանի դեռ բերանս չեմ բացել. Ասենք՝ գունավոր վիբրատոր՝ Միացյալ նահանգներից. Ու էլի ըտենց բաներ»:

error: Content is protected !!