Աթենքի եկեղեցիներից մեկում Մարիամ Աստվածածնի սրբապատկերը սկսել է «արտասվել»

Այս ամենն իսկական հրաշք է։ Աթենքի հյուսիսարևելյան Վիրոն շրջանի հոգևորականները հայտնել են, որ տեղի եկեղեցիներից
մեկում Մարիամ Աստվածածնի սրբապատկերը սկսել է «արտասվել», գրում է greekcitytimes.com
կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ արցունքները սրբապատկերի վրա սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ
Մարիամ Աստվածածնի ծննդյան օրն են հայտնվել։

Նշվում է, որ տեղում բազում այցելուներն ու հավատացյալներ են հավաքվել և իրենց տեսածը
«հրաշք» են անվանել։

Ավետարանիչները Մարիամին անվանում են Հովակիմի և Աննայի դուստրը, Հովսեփի կինը։ Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Մարիամի պաշտամունքը ձևավորվել է բնության զարթոնքն ու պտղաբերությունը նախանշող նախաքրիստոնեական դիցամայրերի պաշտամունքների ազդեցությամբ։ 
Եփեսոսի Տիեզերական երրորդ ժողովը Մարիամին պաշտոնապես ճանաչեց աստվածամայր, որի երկրպագությունն այնուհետև տարածվեց քրիստոնեական աշխարհում, մանավանդ կաթոլիկների մեջ։ Մարիամին նվիրվեցին բազմաթիվ տաճարներ, սրբապատկերներ, նրա պատվին սահմանեցին տոներ և այլն։ 1854 թվականին կաթոլիկ եկեղեցին ընդունեց Մարիամի «անարատ հղիություն», 1950 թվականին՝ «երկինք համբարձվելու» մասին դոգմաները։
 
Միջնադարյան արվեստում տարածված են Մարիամի կերպավորումն իր մանկան հետ։ Վերածննդյան դարաշրջանում ստեղծվել են Ս. Բոտտիչելլիի, Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի և այլոց մեծ կտավները՝ նվիրված Մարիամի կերպարին։