Ա՜յ Նիկոլայ, հել գնա ձեր լանջերում ձի քշի: Արդեն անտանելի ես. Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.Նոր տարին՝ սոցիալական հեռավորությամբ։ Վայ անամոթներ։ Ես բացարձակ չեմ վստահում հրապարակվող թվերին։ Սուտ է։ Նիկոլայը դարձյալ թաքնվում է վարակի ետևում: Նա շատ լավ հասկանում է, որ օր-օրի նահանջում է, և այդ պատճառով ամեն օր մի թիվ է պատվիրում։ Ո՞վ է ստուգում թվերը։

Եթե պանդեմիան չի նահանջում, ինչու՞ Նիկոլայը պաշտոնից չի ազատում Մ հվա ն նախարարին: Արա՜, հերիք ա խաբեք մարդկանց, ա՜յ խաբեբաներ։ Ա՜յ Նիկոլայ, հել գնա ձեր լանջերում ձի քշի: Արդեն անտանելի ես։

Հիշեցնենք, որ Հաշվի առնելով այն, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2020 թվականի մարտին հայտարարել է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համավարակ, և ամբողջ աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, այն, որ Հայաստանի Հանրապետությունում ևս հիվանդությունը ստացել է լայնածավալ տարածում, և երկրում առաջացել է համաճարակ՝ հիմք հանդիսանալով արտակարգ իրավիճակի առաջացման, հաշվի առնելով նաև

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախազգուշացումը համավարակի երկրորդ ալիքի վտանգի մասին, կարևորելով բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, հաշվի առնելով առողջապահության ոլորտի լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) համապատասխան առաջարկությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 20.3-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «թ» և «ժ» կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կարանտին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

2. Սահմանել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցառումները և սահմանափակումները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով՝ այդ օրենքներով նախատեսված մարմինների կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես: